
Armlur.am -ին ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու սեպտեմբերի 27-ին Չեբարկուլի զորավարժարանում կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող “Ցենտր 2011” ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին: Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով: