ԱՀԿ-ն պատմել է COVID-19-ի դեմ մշակվող պատվաստանյութերի քանակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Սումիյա Սվամինաթանը ասել է, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի դեմ քանի պատվաստանյութ է մշակվում: Այս մասին հաղորդում է The Indian Express-ը:

Ըստ նրա, ներկայումս աշխարհում COVID-19-ի դեմ մշակվում են մոտ 200 պատվաստանյութեր, նրանք գտնվում են մշակման եւ կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում:

«Նրանցից մոտ 15-ը փորձարկվում են մարդկանց վրա»,- ասել է Սվամինաթանը:

Նա նշել է, որ ԱՀԿ-ն պատվաստանյութի արտադրությանը հատկացնում է 12-18 ամիս: Ինչպես նշել է Սվամիթանը, դա աննախադեպ է, քանի որ սովորաբար պատվաստանյութի մշակումը մոտ տասը տարի է տեւում:




Լրահոս