
Երևանում 72 ժամով կասեցվել են «Կառավելլ» ռեստորանային համալիրը՝ բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար, և «Էսկոբար» սրճարանը. այստեղ հաճախորդներին նարգիլե է մատուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից:
«Եվս 5 սննդի շղթայի կազմակերպություններ կասեցվել են 24 ժամով. հիմնականում չեն ջերմաչափել հաճախորդներին և թերի են լրացրել գրանցամատյանները»: