Աշխատանք փնտրողները կկարողանան փաստաթղթերը ներկայացնել նաև օնլայն. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել: Փոփոխությունը վերաբերում է աշխատանք փնտրողներին: Մասնավորապես, օրենքի հեղինակներն առաջարկում են Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց հնարավորություն ընձեռել հաշվառվելու տարածքային կենտրոնում առցանց եղանակով՝ ներկայացնելով նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները:

Բանն այն է, որ համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 3 հավելվածի՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները եւ նախարարությունը գտնում է, որ անհրաժեշտ է այս դրույթը փոփոխել՝ հաշվի առնելով  աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու և այդ կապակցությամբ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը:

Նաիրա Հովհաննիսյան

 

 

 




Լրահոս