
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կարողությունը, կազմում է 73 միլիարդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենահարուստ մարդու՝ մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը 72 միլիարդ է։Ավելի վաղ Մուբարաքի փաստաբանները հայտարարել էին, որ նրա կարողությունը չի գերազանցում 1 մլն դոլարը։ Բացի այդ պաշտպանները պնդում էին, որ նախկին նախագահը որեւէ ունեցվածք չունի արտասահմանում։Ամենահարուստ բռնակալների ցուցակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆին (62 միլիարդ)։ Եռյակը եզրափակում է Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը։