
ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել: Վերջինս թեստ է հանձնել, քանի որ ԱԺ մի շարք պատգամավորների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Պատգամավորի թեստի պատասխանը եղել է բացասական:
Հավելենք, որ այս պահի դրությամբ վարակված են իշխող խմբակցությունից Հայկ Գևորգյանը, Ծովինար Վարդանյանը, Քրիստինե Պողոսյանը, Արեն Մկրտչյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ԲՀԿ-ից՝ Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը: