ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ լուր. որքան կփոխհատուցվի գյուղացիներին որակյալ սերմեր գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը մտադիր է նպաստել հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 տոկոսով։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, վերջին տարիներին աշնանացան ցորենի ցուցանիշները նվազել են: Օրինակ 2019 թվականին 2015 թվականի համեմատ ցանքատարծությունները շուրջ 44,1 տոկոսով, բերքատվության մակարդակը՝ 42 տոկոսով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 տոկոսով՝ կազմելով ընդամենը 110 հազար 300 տոննա: Բացի այս, նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5 տոկոս 2014 թվականի 48,7 տոկոսի դիմաց։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250 հազարից – 330 հազար տոննա ցորեն։ Սակայն կորոնավիրուսի տարածման հետեւանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, խնդիր է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը։

Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախատեսվում է պետական աջակցությամբ, աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, խթանել աշնանացան ցորենի արտադրության կազմակերպումը։
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիներին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուել։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ Ի դեպ, 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս