ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հեղափոխության պահապաններ»-ի հիմնադիր անդամի հետ վիճաբանած երիտասարդներին մեղադրանք առաջադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանի հետ վիճաբանած երիտասարդներին Գոռ Բաղդասարյանին եւ Վահե Նազարյանին: Մեզ հայտնի դարձավ, որ նրանց մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես հայտնի է, հունիսի 21-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։
Հայկ Ստեփանյանը ներկայացել էր որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ։

Խոսելով դեպքի մանրամասների մասին` պաշտպան Սասուն Ռաֆայելյանը նշեց, որ համացանցում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքո համացանցում տարածվում է, թե միջադեպի ենթատեքստը քաղաքական է, և իբր Գոռ Բաղդասարյանը հայհոյանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն նա պնդեց՝ իր պաշտպանները երբևէ կապ չեն ունեցել քաղաքականության հետ և չեն ճանաչել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանին: Սասուն Ռաֆայելյանը ներկայացնում է դեպքի մանրամասները:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս