
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է բալոնից արտահոսած գազը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։36-ին, մարվել՝ 09։38-ին։ Այրվել է բալոնից արտահոսած գազը: