ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք օրում 100 հանցագործություն. 7 ընտանեկան բռնություն, 17 գողություն, 29 մարմնական վնասվածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 100 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 29, անձնական ունեցվածքի գողության՝ 17, յուրացման կամ վատնման՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 5, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, ավտոմեքենա փախցնելու եւ սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, անձի առեւանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինի զրկելու եւ սառը զենքի հայտնաբերման, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս