
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և
6 դայակ։
Այս պահին մանկատանը վարակվածության որևէ դեպք այլևս չկա: