ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է արտոնյալ վարկերի տրամադրումը փոքր բիզնեսին` ՀՀ Կառավարության COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։
ՀՀ Կառավարության 3-րդ ծրագիրն ուղղված է կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած` Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսի տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության ռիսկերը մեղմելուն:
ՀՀ Կառավարության 3-րդ ծրագիրը նախատեսում է փոքր բիզնեսի համար արտոնյալ վարկի ձևակերպման հնարավորություն՝ 0% տոկոսադրույքով՝ առաջին 2 տարիների համար, իսկ մնացած ժամանակահատվածի համար` 12% տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք` 1.37%): Տվյալ ծրագրից կարող են օգտվել տարեկան 24-ից մինչև 500 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատերերը:
Ծրագրի պայմանների համաձայն` վարկի առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան ընկերության տարեկան շրջանառության 10%-ը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ձևակերպել վարկի հիմնական գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս ժամկետով։ Արտոնյալ վարկի տարեկան սպասարկման վճար նախատեսված չէ:
Փոխառու միջոցները կարող են ուղղվել աշխատակիցներին աշխատավարձի և այլ համարժեք վճարների վճարմանը՝ առավելագույնը երեք ամսվա համար (ոչ ավել, քան ամսական 300,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր աշխատակցի համար), առավելագույնը երեք ամսվա կտրվածքով հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարմանը պետական և համայնքային բյուջեներ, հումքի գնմանը և ներմուծմանը, այն պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում նույն ձեռնարկության արտադրական նպատակներով, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության ոլորտի առավելագույնը երեք ամիսների ծախսերի վճարմանը, վարձակալական վճարների կատարմանը:
Արտոնյալ վարկ ստանալու հայտ ներկայացնելու համար հաճախորդը պետք է դիմի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ հետևյալ հղումով՝ http://smednc.am/:
Հայաստանի Հանրապետության 3-րդ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140968:
Բանկի բիզնես վարկերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: