
Ավստրիայում 7-ամյա աշակերտը դատի է տվել պետությանը, որպեսզի դպրոցի տնօրենին պատժի իրեն ծեծելու համար,-գրում է Itar Tass -ը: Պատմությունը սկսվել էր դեռ անցած ուսումնական տարի: Աշակերտը սկսել էր բողոքել ծնողներին, որ ուսուցիչը վիրավորում է իրեն: Սկզբում ծնողները չէին հավատում, բայց շուտով տղայի մոտ առաջացել է հոգեխանգարում` վախ դպրոցի նկատմամբ:Դպրոցի տնօրենը ընդունել է, որ տղային ծեծել է 2 անգամ, մինչդեռ աշակերտի խոսքով` հինգ այդպիսի դեպ է եղել:Արդյունքում, կարգապահական հանձնաժողովը արդարացրել է ուսուցչի գործողությունները, իսկ երեխան ստիպված է եղել փոխել դպրոցը: Բժիշկները հավաստում են, որ դպրոցը փոխելուց հետո երեխայի առողջական վիճակը զգալիորեն լավացել է:Տուժող կողմի փաստաբանը պատրաստվում է հակառակն ապացուցել եւ, միաժամանակ, պահանջել բարոյական վնասի հատուցում, որը կկազմի 3500 եվրո: