Դիմումն ուսումնասիրում ենք, մանդատի հարցի քննության օրը դեռ հայտնի չէ. Տիգրան Մուկուչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,-հայտարարել է Մարուքյանը:

Armlur.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ` պարզելու, թե երբ են պատրաստվում դիմումը քննել:

«Դիմումը քննելու ենք, քննության մասին նախապես կիրազեկենք բնականաբար: Մենք դեռեւս պետք է հարցը նիստում քննենք»:

Մեր դիտարկմանը, թե արդեն քննության համար նիստը նշանակվա՞ծ է, Մուկուչյանն ասաց.«Այս պահին դեռեւս աշխատում ենք դիմումի վրա, օրը պարզ կլինի, դա սովորական նիստ է լինելու, դրա մասին իրազեկում կլինի»: Հարցին, թե արդյո՞շք օրենքով պետք է մանդատը վերադարձվի՞ ԼՀԿ-ին, Մուկուչյանն ասաց, որ նախնական որեւէ դիրքորոշում չի ցանկանում ասել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս