
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:
Նշվում է, որ Վանաձորում կառուցվել է հրապարակի կենտրոնական հատվածի քարե գորգը և երգող շատրվանը: Հայքի հրապարակի բարեկարգման և շատրվանների հիմնանորոգման համար հատկացվել է 247 մլն դրամ: Վերանորոգվում են 1800 քմ ընդհանուր մակերեսով 3 պուրակ և 1 այգի: Ծրագրի համար նախատեսված է 75,8 մլն դրամ:
Հիմնանորոգվել է Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը: Ծրագրի արժեքը` 72 մլն դրամ: Վերանորոգվում է Հրաչյա Կլեկչյանի անվան մշակույթի տունը: Կստեղծվեն 12 ժամանակավոր և 26 հիմնական աշխատատեղեր: