
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Քննարկվելու են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էր, որը հայտնեց, որ այն դատավորները, որոնք վերջին փոփոխություններով այլևս չեն պաշտոնավարի, կստանան կենսաթոշակ սահմանված կարգով:
Մանրամասները՝ տեսանյութում