Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` պատուհանից ցած նետվածը կին է եղել, որը ըստ շրջանառվող տեղեկությունների առաջին անգամ չէ, որ նման քայլի է դիմում: Վերջինս որոշ ժամանակ առաջ եւս նման քայլի է դիմել: Այժմ կինը գտնվում է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պացիենտը այժմ հետազոտության փուլում է գտնվում, կոտրվածքներ ունի, վերջինիս ողնաշարը կոտրված է: Մեր տեղեկություններով կնոջ գիտակցությունը տեղն է, բայց միայն հետազոտություններ անցնելուց հետո բժիշկները կկարողանան հասկանալ, թե ինչ պետք է անել, քանի որ պացիենտը նաեւ վարակված է կորոնավիրուսով:
Ս. Գ.