ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորություն դադարել է. պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Քննարկվելու են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էր: Նրան հարց ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հետաքրքրվելով, թե ինչու են հենց հիմա նման նախագիծ բերում եւ արդյոք ուշացել են՝ այն հիմա ներկայացնելով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս