Այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որից բացակայում էին «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, որոնք վարակվել են կորոնավիրուսով: Նրանք են՝ Հայկ Գևորգյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանն ու Կարեն Համբարձումյանը:
Մինչ այս հայտնի էրիշխող խմբակցությունից 7 պատգամավորի մասին, որոնք վարակված են կորոնավիրուսով, սակայն փաստորեն նրանց թիվն արդեն 8-ն է եւ Լիլիթ Ստեփանյանը ևս վարակված է:
Նա ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե բարձր ջերմություն է ունեցել ուրբաթ օրը, դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին՝ թեստ հանձնելու համար եւ պատասխանը դրական է եղել: Նա մեզ հետ զրույցում չկարողացավ շրջանակ գտնել, թե ումից կարող էր վարակված լինել, որովհետև հանդիպումներ ունեցել է նաև Հրազդան քաղաքի բնակիչների հետ, իհարկե՝ պահպանելով կանոնները:
Հավելենք, որ պատգամավորը մեկուսացած է իր բնակարանում, իսկ դուստրը՝ իր ծնողների մոտ է: