ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ականներին կանչել են ԱԱԾ հարցաքննության. նոր զարգացումներ խուզարկություններից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին: Այն կապված է հունիսի 18-ին վերջիններիս բնակարանները խուզարկելու դեպքի հետ, որից հետո էլ ԱԱԾ-ն նրանց կանչել է հարցաքնության : Իսկ թե ինչ հարցեր են ուղղվել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց :

Փորձեցինք տեղեկությունը պարզել անձամբ Վարդեւան Գրիգորյանից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց վարորդը՝ նշելով, թե նա երկրում չէ, իսկ ահա Վարդան Ղուկասյանն էլ՝ լսելով, որ իրեն զանգահարում են լրատվամիջոցից ասաց՝ լավ եղեք, ցտեսություն`չցանկանալաով անգամ լսել հարցը :

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին խուզարկություն էր իրականացվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում: Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդեւան Գրիգորյանի տուն, նույն օրը նաև խուզարկել էին Վարդան Ղուկասյանի գրասենյակը: Վարդևան Գրիգորյանը հայտնել էր խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց էին տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ և կատարել որոշակի գործողություններ: Պատգամավորի խոսքով՝ առգրավել էին իր այփադը և թոռների հեռախոսները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս