Armenian text to speach

ՖՈՏՈ․ «Մեկ պատուհան․ միասնական վիրուս»․ Երևանի քաղաքապետարանում ոչինչ չի փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, բժիշկներ ամեն օր եթերում խոսում են հակահամաճարակային կանոնների պահպանման մասին՝ հատկապես առանձնացնելով երեք միջոց՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախ ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում։

Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ էր հայտարարել և քաղաքացիներին խնդրել էր՝ իրեն ուղարկեն այնպիսի նկարներ, որտեղ քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։

Այսօր ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է Երևանի քաղաքապետարանի Մեկ պատուհան-ում մեծ թվով մարդկանց կուտակումները։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Երևանի քաղաքապետարանի Մեկ պատուհան-ի լուսանկարները՝ կից գրելով՝ Երեւանի քաղաքապետարան. մեկ պատուհան, միասնական վիրուս։

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանում Վարչապետի հրապարակումից օրեր անց էլ ոչինչ չի փոխվել։




Լրահոս