ՍԴ նիստը չի կայացել. որ դատավորներն էին բացակա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստը չի կայացել, քանի որ քվորում չի ապահովվել: Նիստին ներկա են եղել Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, ինչպես նաև առաջին անգամ նիստին մասնակցել է Վահե Գրիգորյանը։

Ստացվում է, որ նիստին չեն ներկայացել նաև Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը:

Հիշեցնենք, որ այսօր պետք է քննարկվեր 8 հարց, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Քոչարյանի դիմումը հետ վերցնելու հարցը։




Լրահոս