Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընդմիջեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Պաշտպանական կողմը կրկին խնդրեց ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Պարզվեց նաև, որ նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել է կիրակի օրը։ Դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել։
Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստն ընդմիջեց, ասաց, եթե տեխնիկական մասը հաջողվի ապահովել՝ նիստը կշարունակվի։