Հայտնի է Լիլիթ Մակունցի թեստի պատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու վարակված պատգամավորների հետ շփում ունեցածները, կարգի համաձայն, չեն մեկուսացել:

«Օրինակ՝ տիկին Մակունցը, նա ևս հանձնել է կորոնավիրուսի թեստ, և պատասխանը բացասական է»,-ասել է Ալեն Սիմոնյանը, ապա նշել, որ, աստված մի արասցե, եթե ԱԺ-ն կարևոր մի որոշում ընդունելիս լինի, ու կարիքը լինի, որ վարակված պատգամավորը գա, պետք է գա:




Լրահոս