Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է կասեցումներ ՀՀ տարբեր մարզերում, նաև՝ Երևանում:
Մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, իսկ Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեություն:
Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումները դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է: