ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 59-ամյա բնակիչ Թաթիկ Բունյաթյանը հաշվարկում է, թե 2005 թվականին որքան գումար է ծախսել սպանդանոցի համար կշեռք, սառնարան ձեռք բերելու համար: Երբեմնի սպանդանոց շահագործող քաղաքացին այս պահին անելանելի դրության մեջ է. սպանդանոցը կարող է շահագործել միայն սալիկապատելուց հետո: Իսկ սալիկապատելու համար անհրաժեշտ ֆինանասկան միջոցներ չունի:
Դեռեւս 2005 թվականին կառուցված սպանդանոցն ունի մորթի համար նախատեսված տարածք, ունի նաեւ 5 տոննայանոց սառնարան, որտեղ կարող է տեղադրել միայն հիվանդ կենդանու միս:
Պարզվում է՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, էկոնոմիկայի նախարարությունում տեղյակ են, որ աշտարակցի Թաթիկ Բունյաթյանը գումար չունի սպանդանոցը լիարժեք շահագործելու համար: Պահանջել են սալիկապատել՝ պատճառաբանելով՝ օրենքն է այդպես:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան