ԲՀԿ-ում հանդիպումները սառեցվել են, պլանները՝ ոչ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի` կորոնավիրուսով վարակվելու պատճառով ԲՀԿ-ականները «կարճատեւ» արձակուրդ են վերցրել՝ առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու, սակայն թեժ աշնան պլանները մշակվում են։ Հիվանդ են նաեւ պատգամավորներ Արթուր Գրիգորյանը եւ Կարինե Պողոսյանը։

Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին։ Նա մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել՝ աջակցելու նրան։ Երեկ մեզ չհաջողվեց կապվել նրա հետ, Արման Աբովյանը փոխանցեց, որ որեւէ տեղեկություն չունի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս