Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին ArmLur.am-ի տեղեկությունները հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, և նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշեց Ստեփանյանը։