Էդմոն Մարուքյանը դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով՝

1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները.

2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները.

3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։

Հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի ամբողջական տեսքով»,- հայտարարել է Մարուքյանը։




Լրահոս