ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ կարող է ԱԺ նախագահը հրապարակել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, եւ ինչ է սպասվում մինչ այդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Հիշեցնենք, որ երեկ արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը  քննարկեց եւ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։

Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաև ՍԴ այն անդամները, որոնց լիազորությունները դադարեցվել են, կենսաթոշակի իրավունք են ստանալու: Իշխանությունը մեկնաբանում էր, թե օրենքը համապատասխանեցվել է Սահմանադրությանը:

Եվ ահա, ինչ է սպասվում նախագահի կողմից այն չստորագրելուց հետո: Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահն ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

ՀՀ նախագահի աշխատակազմից դեռեւս չեն հստակեցնում՝ Արմեն Սարգսյանը դիմելու է  Սահմանադրական դատարան, թե ոչ: Սակայն այս ընթացքում, երբ Սահմանադրական դատարանում քվորում ապահովելը բարդ խնդիր է դարձել, թերեւս Արմեն Սարգսյանը նման քայլի չի դիմի: Սակայն դա չի ենթադրում, որ Ազգային ժողովի նախագահը հինգ օր անց կարող է հրապարակել օրենքը եւ այն համարվի ընդունված, քանի որ Սահմանադրությունը 21 օր ամեն դեպքում նախագահին ժամկետ է տալիս եւ միայն այդքան օր անց են գործում մյուս կանոնակարգումները:

Հիշեցնենք, որ սահմանադրությանփ փոխությունների արդյունքում երեք դատավորի լիազորություն դադարեցվել է, իսկ  Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ,  Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ  չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս