Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված PRO սակագնային
փաթեթներն էլ ավելի գրավիչ են դարձել: Հաճախորդները նույն, կամ նույնիսկ քիչ ամվսավճարի դիմաց կստանան.
էլ ավելի շատ ներառված րոպեներ դեպի ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ և Կանադայի բոլոր ցանցեր, Beeline ՌԴ ցանց, էլ
ավելի շատ գերարագ ինտերնետ, ինչպես նաև, ամենապահանջված բջջային հավելվածների ցանկին՝ առանց
ինտերնետի տարիֆիկացման, ավելացել է Zoom հավելվածը։
Ընկերությունը նաև ստեղծել է հատուկ հավելյալ «PRO 200» փաթեթը զանգերի համար․ 200 րոպե դեպի
սակագնային փաթեթում ներառված նույն ուղղություններով՝ ընդամենը 200 դրամ ամսավճարով։
«Beeline-ը, ինչպես շատ բիզնեսներ, անցել է հեռավար աշխատանքի, և մենք սեփական փորձից գիտենք, թե
բիզնեսն այժմ ինչ պահանջարկ ունի: Այս սակագնային փաթեթներով մենք փորձում ենք հնարավորինս բավարարել
մեր գործընկերների սպասումները, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը կգնահատեն առաջարկի
առավելությունները, որոնք միտված են նաև մեր կորպորատիվ հաճախորդների բիզնեսի աջակցմանը», – ասաց
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ
www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ
հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։