Այսօր վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ էին կրկին հավաքվել Ամուլսար տանող ճանապարհին, որպեսզի ճանապարհեն պահնորդների մեծ մասին։ «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ հայտնեց, թե ինչ է կատարվում երեկվանից:
Պահնորդային ծառայողները Ամուլսարի պահապաններին հայտնեցին, որ ամեն ինչ տեղի կունենա ըստ պայմանավորվածության՝ որևէ շեղում չի լինի նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։ Սակայն նկատենք, որ ժամանակ առ ժամանակ լարված իրավիճակ էր տիրում այնտեղ:
Մանրամասները՝ տեսանյութում