Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով կայացված որոշման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Այդ մասին ArmLur.am-ին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեց պաշտոնաթող նախագահին:




Լրահոս