ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո
շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրոմոբիլների ձեռքբերման հնարավորությունները:
Համագործակցության շրջանակում ԱԳԲԱ Լիզինգի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել Nissan
Leaf էլեկտրոմոբիլ` մինչև 5 տարի մարման ժամկետով:

«էլեկտրոմոբիլների լիզինգը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է: Այս
ուղղությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարիների ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել՝
նպաստելով Հայաստանում էլեկտրոմոբիլների օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը: Էլեկտրոմոբիլների
շահագործումը շատ կարևոր է թե՛ էկոլոգիայի, թե՛ խնայողության տեսանկյունից»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ
Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Nissan Leaf-ը մինչ օրս ամենաշատ վաճառված էլեկտրական ավտոմեքենան է աշխարհում: Այն
միավորում է ընկերության բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները և, կախված համալրումից, ապահովում է 240-ից 360
կմ ընթացքի պաշար մեկ լիցքավորումով: Այս անհավանական ցուցանիշը, կտրուկ արագացումը, կառավարման
հարմարավետությունն ու օժանդակող ֆունկցիաների հարուստ փաթեթը Nissan Leaf-ի անվիճելի
առավելություններից են: Այս ամենին գումարվում է նաև էկոլոգիական խնդրի լուծումը»,- իր խոսքում նշել է

«Մուրան» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Քյուֆարյանը:
Nissan Leaf էլեկտրոմոբիլի ձեռքբերման պայմաններն` այստեղ




Լրահոս