
Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:
«Ժողողովուրդ» օրաթերթը սիրված հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանից հետաքրքրվել է, թե այս ամառային հանգիստն ինչպես եւ ում հետ է պատրաստվում անցկացնել:
Հրաչուհի Ութմազյանը մեզ հետ զրույցում նշում է, թե դեռ չի որոշել՝ որտեղ եւ ինչպես է անցկացնելու ամառային հանգիստը:
«Անկեղծ ասած, դեռ չեմ որոշել, չեմ մտածել այդ ուղղությամբ, քանի որ այս պահին ամբողջությամբ աշխատանքի մեջ եմ, բացի դա կարծում եմ՝ հիմա ինչ-որ բան պլանավորելը ճիշտ չէ, քանի դեռ համավարակը շարունակվում է»,-հավելում է հաղորդավարուհին:
Լիդա Եղիազարյան