Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Հիշեցնենք, որ երեկ արտահերթ նստաշրջանով եւ հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց եւ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։
Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաև ՍԴ այն անդամները, որոնց լիազորությունները դադարեցվել են, կենսաթոշակի իրավունք են ստանալու:
Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ պարզելու համար, թե ինչ հետեւանք կարող է սա ունենալ, արդյոք սա կարող է պատճառ դառնալ, որ առաջիկայում իշխանությունները չկարողանան նոր դատավորներ ընտրել:
-Պարոն Գրիգորյան արդեն հայնտնի է, որ ՀՀ նախագահը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, պետք էր առաջիկայում երեք դատարորների ընտրություն կայանար, հնարավոր է այս օրենքի չստորագրումը, ազդեցություն ունենալ նաեւ այդ առումով:
-Սահմանադրության 129-րդ հոդվածը հստակ կարգավորում է հարցը՝ կամ նախագահը ստորագրում է, կամ հարցն ուղարկում է Սահմանադրական դատարան, եթե այդ երկուսից ոչ մեկը չի անում, ապա հնգօրյա ժամկետում Ազգային Ժողովի նախագահը ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Իսկ ինչ վերաբերում է դատավորների առաջադրմանը, ապա ոչ դա խոչընդոտ չէ, առաջադրման համար եւ մենք բազմիցս ասել ենք ու ասում ենք, որ Սահմանադրության փոփոխությունները որոնք ընդունվել են հունիսի 22-ին, ուժի մեջ է մտել արդեն իսկ հունիսի 26-ին: Ուժի մեջ մտնելու փաստով, երեք դատավորներ լիազորությունները դադարել են, իսկ Հրայր Թովմասյանի, որպես ՍԴ նախագահի լիազորությունները դադարել են, իսկ ինքը շարունակում է պաշտանավարել, որպես ՍԴ դատավոր, մինչեւ 12 տարի լրանալը իր պաշտոնավարման ժամկետի: Երեք դատավորների դադարման փաստով իր հերթին առաջացել է երեք թափուր տեղ, որի համար հունիսի 26-ից սկսած երկու ամիս ժամկետ կա, թեկնածուներ առաջադրելու համար եւ այս օրենքի ընդունումը, ստորագրումը ոչ մի կապ չունի այս եղելության հետ:, այդ ժամկետը արդեն հոսում է եւ արդեն այդ օրվանից սկսած՝ երկու ամիս ժամանակ ունեն սուբյեկտները, որպեսզի առաջադրեն թեկնածուներ:
-Իսկ ինչո՞ւ էիք նման օրենք ընդունում, եթե դատավորների «գնալը» եւ ընտրությունը ուժի մեջ էր ու որեւէ բանով չէր խոչընդոտում:
-«Սահմանդրական դատարանի մասին» օրենքը պետք է համապատասխանեցվեր Սահմանադրության փոփոխություններին, որը սովորկան գործընթաց է, որն արվել է նաեւ 2015 թվականի փոփոխությունների ժամանակ եւ եթե մենք այդ փոփոխությունները չանեինք, ուղղակի խառնաշփոթ էր առաջանալու, որովհետեւ 2015 թվականին փոփոխություններին համապատասխան դրույթներ էին մնալու ՍԴ մասին օրենքում, մինչդեռ Սահմանադրության այն դրույթներին որոնց դրանք համապատասխանում էին, այլևս չկան: Իրավաբանորեն խնդիր չկա, ուժի մեջ մտել է, դա հաստատ է: Ավելին նախագծով կարգավորել է դատավորների կենսաթոշակի հարցը, աշխատանքային նիստ հրավիրելու կարգի հետ կապված եւ այլն:
-Այսինքն այն երեք դատավորները, որոնք զրկվել են իրենց պաշտոններից՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանն այլեւ չպետք է աշխատանքի գնան, դրան իրավունքն այլեւ չունե՞ն:
-Իրենց լիազորությունները դադարել են, իրենք այլեւս որեւէ իրավական հիմք չունեն գործել, որպես Սահմանդրական դատարանի դատավոր, իսկ այն փաստը, իրենք գնում են ֆիզիկապես մտնում են Սահմանդրական դատարանի շենք, թե չեն մտնում, դա ըստ էության, դա ինձ շատ չի էլ հետարքրում, քանի որ ելումուտի կանոնակարգը Սահմանադրական դատարանում ՍԴ-ի տիրույթում է: Մենք չէ, որ պետք է նայենք, պարզենք, թե ով է դատարանի շենք մտնում, գնում, դուրս գալիս, թե չէ: Ես իրավական փաստն եմ արձանագրում, որ Գյուլումյանը, Թոխյանը եւ Նազարյանը Սահմանդրական դատարանի դատավորներ չեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ