
Այսօրվանից Հայաստանն անցավ պարտադիր սպանդանոցային համակարգի: Ասել է թե՝ այսօրվանից մեր հանրապետությունում արգելվում է ոչ սպանդանոցային մորթը: Սակայն պարզվում է՝ որ ՀՀ ոչ բոլոր մարզերի մսավաճառները կարող են ֆիզիկապես օգտվել սպանդանոցների ծառայություններից, քանի որ տեղեր կան, որ պարզապես սպանդանոցներ չկան, իսկ մի մասն էլ հրաժարվում է գյուղացու կենդանու մորթ իրականացնել: Նրանք միայն իրենց ֆերմայի խոզերի մորթը պետք է անեն:
Թեեւ այսօրվանից սպանդանոցային պարտադիր մորթի նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանվել, բայց պարզվում է՝ սպանդանոցների քանակը բավարար չէ կամ էլ անասնապահներին հասանելի չեն դրանք: Օրինակ, սպանդանոցային ճգնաժամ Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում է սպասվում: Խնդիրն այն է, որ Շիրակի մարզում գործող 2 սպանդանոց կա, իսկ Վայոց ձորում 1-ն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան