Անտառում սունկ կամ հատապտուղ հավաքելու համար պետք է զգույշ լինել. եթե չունես անտառատոմս, ապա կարող ես տուգանվել 1000 դրամով:
Պարզվում է՝ մեր հանրապետությունում ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելն այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Իսկ պաշտոնատար անձինք կտուգանվեն 20 հազար դրամով:
Բացի այս, վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների եւ եղանակների խախտմամբ`առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ: Այս դեպքում նրանք կարող են տուգանվել 5000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 25 հազար դրամի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.