Այսօր էլի անհանգստացնող զանգեր եղան․ Զառա Արամյանը՝ 50-ամյակի եւ երեխաների անակնկալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զառա Արամյանը իր գործունեության ողջ ընթացքում տարբերվել է իր աշխատելաոճով, եթերում եղել է անկեղծ, իսկ ընտանիքում` ուղղակի Զառա, մայր, քույլ ու կին: Այսօր Զառա Արամյանը նշում ծննդյան 50 ամյակը:

ArmLur.am-ի հետ զրույցում Զառա Արամյանը խոսել է իր զգացողությունների, երեխաների անակնկալի մասին:
«Երջանիկ եմ, որովհետեւ, անկեղծ ասա,ծ առաջին իսկ պահից հենց 12-ը խփեց, աղոթք արեցի եւ շնորհակալություն հայտնեցի Աստծուն, որ հասա դրան, քանի որ կարող էի չհասնել առողջական խնդիրների պատճառով: Ուրախ եւ երջանիկ եմ ինձ շրջապատող մարդկանց սիրով, բարեմաղթանքներով մտնում եմ երկրորդ դարակես: Հայելու մեջ նայում եմ, զգում եմ, որ արդեն 50 տարեկան կին է ինձ նայում, բայց չեմ ընդվզում, ուրախ եմ, քանի որ սիրտս ու հոգիս, իրոք, շատ մեծ են եւ հոգուս լույսերը շատերին եմ տալիս, ինչից ինձ շատ երջանիկ եմ զգում:

Ես դրա մասին շատ եմ խոսել, եթե սիրտդ ու հոգիդ խաղաղ է, եւ դու բարի ես, ապա դա անպայման քեզ հետ է գալու, դա իմ կյանքի փորձից եմ ասում: Այսօր այնքան հեշտ է վատ մտքերին տրվելը, այսօր առավոտյան ինձ նորից անհանգստացնող զանգեր եղան, բայց ես ինձ թույլ չտվեցի, որ տրամադրությանս վրա այդ ամենը ազդի։ Սիրով ընդունում եմ բոլորի շնորհավորանքները, եւ դա ինձ ապրեցնում է»,-նշում է Զառան:

Խոսելով երազանքների մասին մեր զրուցակիցը ընդգծում է, որ հիմա իր բոլոր երազանքներն ու նպատակները կապված երեխաների, նրանց լավ ապագային հետ:

«Ժամանակին, երբ ծնողներս ինձ ասում էին՝ Զառա ջան, լավ ուսում ստանաս, հերիք է, Զառա ջան, ամուսնանաս, Զառա ջան, լավ երեխաներ ունենաս, փառք տիրոջը հազար անգամ, ամենը ի կատար է ածվել, բայց այսօրվանից ուրիշ երազանքներ ունեմ, որոնք կապված են երեխաներիս հետ, իրենց կայանալու, ինչու չէ նաեւ յուրաքանչյուր ծնողի նման ես էլ եմ ցանկանում՝ նրանք ունենան լավ ուսում, լավ ընտանիք»,-ասում է նա:

Զառա Արամյանը ծննդյան առաջին անակնկալը ստացել է երեխաների կողմից, ինչը մեծ զարմանք ու հիացմունք է պատճառել նրան. «Այս տարի զարմացած եմ, քանի որ ինձ բավականին դժվար է զարմացնելը։ Միշտ եղել եմ էպիկենտրոնում, բայց այս տարի երեխաներիս հաջողվեց ինձ մատի շուրջ պտտացնել, քանի որ ես շատ զգոն եմ, եւ անգամ նրանց միմիկաները հասկանում եմ, թե ոնց աղջիկս եւ տղաս խաբեցին ինձ գիշերը 12-ին, որտեղից եւ ինչպես են հայթայթել գումար` լինելով անչափահաս, վառվող տորթիկով եւ 41 հատ վարդով մտան սենյակ եւ ինձ ապշեցնող անակնկալ մատուցեցին, որովհետեւ առաջին անգամ է, որ իրենց գումարով էին գնել, ոչ թե իմ տված: Դա ինձ համար շատ հիասքանչ ու քաղցր անակնկալ էր: Իսկ ամուսինս կողքս չէր, քանի որ ամառանոցում ծառերը պետք է մշակեր, էտեր, իհարկե առաջին զանգը հենց իրենից էր: Մենք՝ կանայքս, ընդհանրապես վախենում ենք դրա մասին բարձրաձայնել , բայց իրականում մենք շատ բարի ու ջերմ խոսքերի կարիք ունենք, որովհետեւ դրանք մեզ ապրեցնում են, մեզ երջանկություն են տալիս, յուրաքանչյուր բառ` քաղցր, ջերմ, տաք, թե ուղղակի գրված այդ ամբողջը կարդում եմ, բոլորին արձագանքելու եմ, քանի որ դրանք ջերմացնում են հոգիս»:

Իսկ թե ինչպես եւ ում հետ է նշելու հոբելյանական 50-ամյակը Զառան, նշում է, որ այս համաճարակի պատճառով հյուրեր կամ խնջույք չի լինելու:

«Ցավում եմ, բայց ճակատագրի հեգնանքի ամենալավ իմաստով ես անցած տարի մեծ նշել եմ ծննդյանս տարեդարձը, բայց այս տարի համաճարակով պայմանավորված բացարձակ ոչ մի հյուր չի լինելու: Լինելու ենք միայն ես եւ երեխաներս մեր շնիկի հետ: Ինձ արդեն դրսից ընկերուհիներս ծաղիկներ են ուղարկում, հասկանում են, որ չեն կարող ինձ հետ հանդիպել, քանի որ գիտեն առողջական խնդիրներ ունեմ, եւ պետք չէ ինձ շատ հանրության մեջ լինել: Ես իմ երկրի քաղաքացին եմ եւ ընդունում եմ, որ մի քանի հոգին կարող են ռիսկային գոտի ստեղծել: Շատ ուրախ, երջանիկ անցկացնելու եմ տանը, եւ այսօր բոլոր ծնվածներին շնորհավորում եմ․ բոլորիս համբերություն եմ մաղթում : Դաշնամուրի ստեղները սեւ ու սպիտակ են, սեւ ստեղների հետեւից անպայման գալիս են սպիտակները, եւ հուսանք, որ սպիտակներն արդեն դռան հետեւում են: Կրկին շնորհավորւմ եմ բոլորիս` ընդմիշտ Ձեր՝ Զառա Արամյան»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս