ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ եւ մեծածախ առեւտրի օբյեկտներում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի եւ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ «Կոկա-կոլա» եւ «Պեպսի-կոլա»: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ եւ ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է մերժում ստանալ վնասների հատուցման վճարման դեպքում։

Գարեգին Մանուկյան (44 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բյուրոն կարող է մերժել Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե բացակայում են կամ վերացել են Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից հատուցման հիմքերը, օրինակ՝

վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից, որը պարտադիր ապահովագրության ենթակա չէ,

վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով առաջացած պատահարի հետեւանքով,

վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում,

վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ եւ կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ,

վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետեւանքով,

վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին,

վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին,

ապահովագրական հատուցումը ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երաշխավորման ֆոնդը «ԱՊՊԱ-ի մասին» օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ է, որի կառավարիչն է Բյուրոն, եւ որի նպատակն է օրենքով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել տուժած անձանց պատճառված վնասները:

 

 

 

ՎՃԱՐՆԵՐ

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` պետական տուրքի գումարը սահմանված ժամետում չվճարելու դեպքում որքան տույժ է հաշվարկվում:            

Դիաննա Պետրոսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Հայտում ենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում: Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը`լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի վրա նշված փաստաթղթերի տրման ամսաթվից ոչ ուշ:

 

 




Լրահոս