Վարչապետը ՏՄՊՊՀ անդամի թեկնածու է առաջարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում չզեկուցվող հարցերի թվում է ընդգրկված նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը:

Նախագծից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:

Նշենք, որ Կարեն Սեդրակյանը 2019թ. հունիսի 28-ից առ այսօր կրկին հանդիսանում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, իսկ մինչ այդ 2018 – 2019թթ. եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական:

Ն.Հ.




Լրահոս