Առողջապահության նախարարությանն ավտոմեքենաներ կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է չզեկուցվող հարցերի թվում մի նախագիծ, որով ՀՀ առողջապահության նախարարությանը ավտոմեքենաներ կտրամադրեն:

Ըստ այդմ,  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պահառությանը հանձնված 2008 թվականի արտադրության «Հյունդայի Էլանտրա 1.6» մակնիշի 172 LL 50 պետական համարանիշի մեքենան (նույնացման համար՝ KMHDU41BP8U580884, սկզբնական արժեք՝ 6.650.000 ՀՀ դրամ, հաշվեկշռային արժեք՝ 0 ՀՀ դրամ) եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2018 թվականի արտադրության «ՏՈՅՈՏԱ LC 150 4.0 GAS» մակնիշի 672 TT 60 պետական համարանիշի (նույնացման համար՝ JTEBU3FJ005084382, սկզբնական արժեք՝ 26.496.000 ՀՀ դրամ, հաշվեկշռային արժեք՝ 26.496.000 ՀՀ դրամ) մեքենան հետ կվերցնեն եւ  կամրացնեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

Իսկ առողջապահության նախարարությանը ամրացված «Հյունդայի Տուկսոն 2.7» մակնիշի 001 LO 07 պետական համարանիշի մեքենան (նույնացման համար՝ KMHJN81DP8U757675, սկզբնական արժեք՝ 7.950.000 ՀՀ դրամ, հաշվեկշռային արժեք՝ 0 ՀՀ դրամ) հետ կվերցնեն եւ կտան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ պետական հիմնարկներին ամրացված մեքենաները կրճատելու մասին վարչապետի աշխատակազմի կողմից 2019 թվականին հայտարարված հանձնարարականի շրջանակներում «Հյունդայի Էլանտրա 1.6» մակնիշի 172 LL 50 պետական համարանիշի մեքենան հանձնվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պահառությանը:
«ՏՈՅՈՏԱ LC 150 4.0 GAS» մակնիշի 672 TT 60 պետական համարանիշի մեքենան ամրացված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: «Հյունդայի Տուկսոն 2.7» մակնիշի 001 LO 07 պետական համարանիշի մեքենան ամրացված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:




Լրահոս