6 քննական կենտրոն՝ Ստեփանակերտում․ Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն:
Քննական կենտրոններում և մերձակա տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննությունից մեկ օր առաջ կատարվել են ախտահանման աշխատանքներ:

Վարակազերծման միջոցառումները կշարունակվեն մինչև քննությունների ավարտը՝ հուլիսի 8-ը: Քննությունների օրերին՝ ժամը 8:00-13:00-ն, քննական կենտրոնները կապահովվեն նաև բուժսպասարկման անձնակազմով:

Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդներին տրամադրում է անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, գրիչ, կենտրոններն ապահովված են ախտահանող նյութերով:




Լրահոս