Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կարող է երկիրը ղեկավարել մինչև 2036 թվականը, քանի որ երկրում անցկացված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել՝ գրում է Euronews-ը:
Քվեաթերթիկների 99.9 տոկոսի հաշվարկից հետո Ռուսաստանի Դաշնությունում որպես նախագահ կամ վարչապետ ավելի քան 2 տասնամյակ ղեկավարած Վլադիմիր Պուտինը հեշտությամբ իրավունք է ձեռք բերել ևս 2 անգամ վեցական տարով ղեկավարելու երկիրը 2024-ին նախագահության ժամկետը լրանալուց հետո:
67-ամյա Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը կղեկավարի մինչև 83 տարեկանը:
ՌԴ ԿԸՀ-ից հայտնում են, որ Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 77.9 տոկոսը, դեմ է հանդես եկել՝ 21-ը: