Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսով վարակվել է իր փեսայի` Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի ընտանիքում վերջերս տեղի ունեցած ծննդյան արարաղության ժամանակ:
Ըստ մեր տեղեկությունների` Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքով մասնակցել է այդ արարողությանը եւ այնտեղ էլ արդեն ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը բազմանդամ է ու գրեթե բոլորը ներկա են գտնվել այդ ծննդյան արարաղությանը: Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս իր ընտանիքով ներկա է գտնվել այդ արարաղությանը, ինչի պատճառով էլ նրան ընտանիքի անդամները եւս վարակվել էին ու բավական երկար ժամանակ է բուժում էին ստանում տարբեր բժշկական հաստատություններում:
Նշենք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է: Իսկ Կարապետ Գուլոյանն էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է: Հավելենք, որ Գուլոյանները զբաղվում են բիզնեսով, որոնցից մի մասը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ: Ինչեւ, արդեն մի քանի օր է մենք փորձում ենք այս տեղեկությունը պարզել Կարապետ եւ Մուրադ Գուլոյաններից, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չն պատասխանում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանը եւս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ փոխանցեց, որ Գագիկ Ծառուկյանի վիրուսով վարակվելո մասին որեւէ տեղեկություն չունի:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ