ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանն՝ ավտոմեքենաների գերեզմանոց. թե մեքենան քանի տեսակի թունավոր նյութեր է արտանետում, ոչ մեկին հետաքրքիր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանը համարվում է ավտոմեքենաների գերեզմանոց, վաղուց արդեն նորություն չէ: Աշխարհի ամենատարբեր երկրներում «դուրս գրված» ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան, աղտոտում մեր օդը եւ տարիներ անց դառնում անպիտան մետաղաջարդոններ: Այժմ էլ Հայաստանում այդ առումով անմխիթար իրավիճակ է: Հենց այսօր էլ ArmLur.am -ի տեսախցիկը Մյասնիկյան պողոտայում ֆիքսեց Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, որը երթևեկելիս աղտոտում էր օդը. սա առաջին հերթին ավտոմեքենայի հին, նաեւ անսարք լինելու հետեւանք է:

Իսկ ինչ է արվում այդ դեպքերում:

Իհարկե, մեքենա վարել բոլորն են ուզում, այն հեշտացնում է մարդու կենցաղը: Եւ սոցիալապես անապահով պայմաններում ապրող ՀՀ քաղաքացիները ձգտում են հնարավորինս էժան մեքենա ձեռք բերել: Այս իրողությունը հաշվի առնելով՝ յուրաքանչյուր նորելուկ առեւտրական ջանում է էժան մեքենա ներկրել Հայաստան, վաճառել եւ եկամուտ ստանալ:
Իսկ ո՞վ է վերահսկում այդ ավտոմեքենայի անսարքությունը. միայն ներկրման ժամանակ մաքսատանը բնապահպանական վճար է գանձվում, իսկ անսարքության խնդիրը մեր երկրում ամբողջովին թողնված է վարորդների բարեխղճության հույսին: ՀՀ նախկին վարչապետ, տխրահռչակ Տիգրան Սարգսյանը փողամոլության իր հակումներով վերացրեց մեքենաների տարեկան պարտադիր տեխզննումը՝ բոլորին ուղղորդելով բանկեր: Եւ հիմա վարորդները պարզապես բանկից գնում են տեխզննման կտրոն ու վերջ: Իսկ թե մեքենան քանի տեսակի թունավոր նյութեր է արտանետում, տեխնիկապես ինչ վիճակում է, մեր երկրում որեւէ մեկի չի հետաքրքրում: Ու այսպես հեշտացնելով մեր կենցաղը՝ մենք միաժամանակ վտանգում ենք հենց մեր առողջությունը:

Բայց, չնայած սրան, բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են հին արտադրության մեքենաներ ներկրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս