Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի (կմ4+000-կմ8+500) 4.5 կմ հատվածի վրա՝ Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ‚ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։
Կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 403 միլիոն 600 հազար դրամ։
Հիմնանորոգումը կատարվում է պետական բյուջեի հատկացումներով։ Այս ճանապարհի մոտ գտնվում են մի քանի բնակավայրեր‚ և նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նոր ազդակ կհաղորդի այդ գյուղերի զարգացմանը։