Չի կարելի խոսել կրթության բարձրացումից եւ կատարել լկտիություն՝ ինտելիգենտի դեմքով. Մգեր Արմենիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝  վերջին շրջանում Մգեր Արմենիայի հակաիշխանական պահվածքի պատճառը կապված է այն բանի հետ, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դաշնակահանրապետական որջին վերջ տալու համար միավորել է Մշակույթի եւ Ջազի քոլեջները, որոնցից մեկում Մգեր Արմենիան խորհրդի նախագահն էր: ArmLur.am-ը երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիայի հետ զրուցել է այս եւ այլ հարցերի շուրջ:

«Մշակույթի պետական քոլեջի գործունեության հետ կապված կարող եմ ասել, որ այնտեղ մենք օրենքով ընտրված ենք, այլ ոչ թե անօրինական ճանապարհով: Երբ մենք ներկայացրեցինք գաղափար,  Կրթության եւ գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հա,րությունյանը շատ գեղեցիկ չարաշահելով իր ,փորձեց այդտեղ բերել եւ իր մարդկանց տեղավորել եւ մեր ծրագիրը տապալել, քանի որ մենք որոշել էինք քոլեջը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով՝ տապալեցին այդ ծրագիրը: Ըստ Կառավարության որոշման՝ Մշակույթի պետական քոլեջը եւ ջազ դպրոցը միացվում են եւ կոչվելու է Շառլ Ազնավուրի անունով։ Միայն այդ դեպքում ենք մենք համաձայնվել, քանի որ կարող էինք աշխատել մինչեւ մեր լիազորությունների դադարեցվելը: Իրենք մեզ խնդրեցին մեր համաձայնությունը որպեսզի երկու քոլեջները միանան,   դրա մասին անձամբ կարող է վկայել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Դեռ հեղափոխությունից առաջ՝ Կարեն Կարապետյանի օրոք, արդեն կար այդ ծրագիրը, եւ մենք մեծ սիրով համաձայնեցինք աշխատել մեկ տանիքի տակ: Հիմա տեղի է ունենում մի բան ինչի դեմ պայքարել են ներկա իշխանության ներկայացուցիչները եւ ինչում մեղադրել են նախկիններին, հիմա իրենք անում են ավելի վատ ձեւով: Բերում են այն մարդկանց, ովքեր քայլել են հեղափոխության ժամանակ, սակայն դա մեզ հետ չի անցնելու եւ չենք լռելու»,-պատմում է Մգերը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նա կարծում էր, թե պետությունը նրանց այդ քայլը կողջունի, այլ ոչ թե ակնհայտ անօրինական գործողությունների շարք կիրականացնի՝ անձամբ նախարարի կողմից:

«Նախարարը նախ պետք է կրթության որակը բարձրացնելու մասին մտածելուց առաջ, այլ որակների մասին մտածի: Կրթության որակ բարձրացնելը, անիմաստ մարդկաց աշխատանքից զրկելը չի եւ կատարել լկտիություն ինտելիգենտի դեմքով : Կրթությունն էլ, գիտությունն էլ նրա անձնական ամբիցիաներն են, ուրախ կլինեի, որ գիշերները հրամաններ չստորագրեին եւ մարդկանց թյուրիմացության մեջ չգցեին: Նախորդների ժամանակ նման բան չի եղել, սա պարզապես խայտառակություն է: Հիմա գործընթացների մեջ ենք, որը ճիշտն է, այն էլ կլինի, պարզապես հիմա մանրամասներ չեմ ուզում հայտնել, դա մեր եւ նախարարության մեջ ներքին աշխատանքային գործընթաց է»,-նշում է նա:

Հարցին, թե նրա վերջին հակաիշխանական քննադատությունները բուռն ձեւով քննադատվում են հանրության կողմից նա ընդգծում է. «Եթե մենք չքննադատենք եւ չտանք գնահատականներ ոչ միայն քննադատելու եւ նույնիսկ գովեստի ձեւով , եթե որպես մտավորական, մշակույթի գործիչ չխոսենք այն խնդիրների մասին բաց եւ ազատ, եւ այսօր էլ խոսքի ազատություն է եւ ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել , որպես մտահոգված ՀՀ քաղաքացի, որպես մտավորական, որպես մշակույթի գործիչ, ով շատ լավ հասականում եւ տեղյակ է ոչ միայն իր կոլեգաների հոգսերից,այլ նաեւ այն բանից, թե ինչպես են այսօրվա մեր իշխանությունների գործողություններն անդրադառնում մեր վրա: Բնականաբար հանդիպում ենք քննադատությունների, որոնք արվում են նրանց համար , որ իրենք ավելի ճիշտ աշխատեն եւ ավելի ու ավելի պարզ լինի մեզ համար, այլ ոչ թե ծածուկ, փակ ինչ-որ գործողություններ անեն»:

Մգեր Արմենիայի համար անհասկանալի է այն հանգամանքը, թե ինչպես կարելի է մարդը մարդուն ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար քննադատվի՝ այն էլ հանրային մակարդակով:

«Մենք արդեն հասել ենք աբսուրդի եւ թյուրիմացության աստիճանի: Ես միշտ շնորհավորել եւ ասել եմ, որ ունեմ իմ անձնական կարծիքը : Ում կուզեմ կշնորհավորեմ, ում կուզեմ կքննադատեմ, ում կուզեմ չեմ քննադատի: Դա իմ իրավունքն է, եւ ինչպես բոլորը, ես նույնպես ունեմ իրավունք շնորհավորելու այն մարդկանց , ում ես հարգում եմ (խոսքը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձը շնորհավորելու մասին է)»,-շեշտում է նա:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ այսօր մեր մտավորականությունը սկսել է աղմուկ բարձրացնել այն հարցերի շուրջ, որոնք իրեն մտահոգում են, մասնավորապես խոսքը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մասին է, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխությունները։

«Ես  ինձ համարում եմ մտավորական, հայ ազգի զավակ, ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ: Իմ կարծիքով գույքահարկի բարձրացման ժամանակը չէր, եւ այդ հարցն ինձ շատ մտահոգում է: Խնդիրը նրանում է, որ իշխանություններն արդեն չեն լսում ժողովրդին, դա է գլխավորը, կլսեն երբ իրենց համար լավ է, հակառակ դեպքում չէ: Չի կարելի անտեսել հասարակության կարծիքը, չի կարելի ամեն օրենք ընդունել ծածուկ ձեւով՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքը, որը շատ կարեւոր նրբություն է, որը ցավում եմ արդեն ոչնչացվել է: Հեղափոխությունը, երբ սկսվեց , նման մոտեցումներ չկային, իսկ հիմա ոչ մեկը  ոչ մեկին չի ուզում լսել: Այսօր պարզ խոսելու, ինֆորմացիայի դար է, եւ բոլորն իրավունք ունեն որպես մտահոգված մարդ արտահայտվելու»,-մեզ հետ զրույցում այսպես է ամփոփում իր խոսքը ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս