Արցախի նախագահը նոր խորհրդական ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Զոյա Լազարյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական- Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ:




Լրահոս