ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուզարկություն՝ ավագանու անդամ Մարկոս Հարությունյանի բնակարանում. վախեցրել են տանել Մեղրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Բերման ենթարկվածների մեջ էր նաեւ Երեւանի ավագանու «Լույս» Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:   Դավիթ Խաժակյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ` Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքնության է հրավիրել նաեւ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին:
Իսկ ինչ են հարցեր են ուղղել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները Մարկոս Հարությունյանին: Մեկ ուշագրավ հանգամանք ևս.  ոստիկանությունում Մարկոս Հարությունյանին վախեցրել են, ասել են՝  եթե մեկ անգամ էլ քեզ բերման ենթարկենք, տանելու ենք Մեղրի քաղաք:

Այսօր ArmLur.am-ը Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանից հետաքրքրվել է՝ նախաքննական մարմնի ձեռքում կան այնպիսի ապացույցներ, մասնավորապես հեռախոսային խոսակցություններ,  թե ինչպես է ենթադրենք Մարկոս Հարությունյանը զանգահարում կամ այլ կապի միջոցով մարդկանց հորդորում գնալ ԱԱԾ-ի շենք եւ բողոքի ակցիա իրականացնել:

Ակնհայտ է մեկ բան, որ նախաքնական մարմինը դեռես փնտրում է հունիսի 14-ին Ազգային Անվտանգության Ծառայության դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչներին, սակայն հարցաքննվածները դեռեւս կազմակերպչի անուն չեն տալիս: Ասել է, թե իրավապահները դեռ փնտրում են ու փնտրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս